ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ

October 15, 2026
Urgent
Application ends: November 14, 2026
Apply Now

Apply for this job

Upload CV (doc, docx, pdf)

Job Description

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ՝ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ:

Աշխատանքային գործառույթներն են.

• Տեղական և արտաքին շուկայի ուսումնասիրություն, մատակարարման ոլորտում աշխատող լավագույն կազմակերպությունների հայտնաբերում՝ շուկայում տվյալ ապրանքի համար լավագույն գին, որակ, վճարման և մատակարարման պայմաններով առաջարկներ ստանալու նպատակով,
• Տեղական և արտասահմանյան մատակարարների հետ բանակցությունների վարում, մրցունակ գնառաջարկների ստացում, դրանց ուսումնասիրություն և ստացված տվյալների համակարգում,
• Մատակարարման ամբողջական գործընթացի կազմակերպում և բեռնուղեկցող փաստաթղթերի համապատասխանության ստուգում,
• Բեռնափոխադրող ընկերությունների հետ համագործակցելով՝ ապրանքների բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում և վերահսկում,
• Ապրանքների գների ու մատակարարման պայմանների պարբերական վերլուծում՝ ավելի մրցունակ գներով ու շահավետ պայմաններով գործարքներ կնքելու նպատակով,
• Սերտորեն համագործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ,
• Կատարված աշխատանքի մուտքագրում համապատասխան համակարգչային համակարգ,
• Ստացված հանձնարարությունների կատարում սահմանված ժամկետներում:

Անհրաժեշտ հմտություններ

1. բարձրագույն կրթությունը ցանկալի է,
2. աշխատանքային փորձը ցանկալի է,
3.անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ 010-44-63-34 և 010-44-63-83 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՈՎ:
էլ. հասցեն՝ staff@grandcandy.am