Job Description
“Զիգզագ” ընկերությունը աշխատանքի է հրավիրում Վաճառող խորհրդատուների:
Պարտականություն՝
- Ապրանքների վերաբերյալ հավելյալ ինֆորմացիայի տրամադրում՝ ապառիկի ձևակերպում, զեղչային համակարգ, ապրանքի խնամք,
- Վաճառասրահում գործող ակցիաների ներկայացումը,
- Վաճառասրահում ապրանքների ճիշտ դասավորվածության և մաքրության ապահովումը,
- Գնապիտակների և ապրանքների մասին տեղեկատվության առկայության ապահովումը համապատասխան ապրանքի կողքին,
- Հաճախորդների հարցերի սպառիչ պատասխանների տրամադրումը։
Իսկ պահանջվող որակավորումներն են՝
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ համանման ոլորտում
- Հետաքրքրվածություն համակարգչային և հեռահաղորդակցման ոլորտի նորություններով, ցանկություն սովորելու և կատարելագործվելու նշված ոլորտում
- Հայերեն, ռուսերեն լեզուների վարժ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- ինֆորմացիան հստակ և պարզ փոխանցելու կարողություն
Գրաֆիկ՝ մեկ օր ժ․10։00-18։00, հաջորդ օրը՝ 14։00-22։00՝ շաբաթական մեկ հանգստյան օրով։
Վայր՝ Դալմա և Երևան մոլ մեգասթորեր, Չարենց 24, Սայաթ-Նովա 20, Մաշտոց 24 վաճառասրահներ։
Մենք ապահովում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ
- Վերապատրաստումներ համաշխարհային բրենդերի կողմից
- Կարիերայի աճի հնարավորություն
- Ուրախ և ջերմ մթնոլորտ
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «վաճառող-խորհրդատու»։