Սննդի ոլորտի տեխնոլոգ

May 3, 2022
Urgent
Application deadline closed.

Job Description

ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆՈԼՈԳՆԵՐԻ:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Արտադրական նպատակներից ելնելով տեխնոլոգիական հաշվարկների իրականացում,
  • Նոր բաղադրատոմսերի մշակում և ներկայացում հաստատմանը,
  • Արտադրվող և նոր արտադրատեսակների սննդային և էներգետիկ արժեքների հաշվարկում, վերահաշվարկում,
  • Արտադրությունում օգտագործվող հումքերի որակական հատկանիշների ստուգում և  նորմատիվային տվյալներին չհամապատասխանող հումքերի օպտիմալ վերամշակում,
  • Տեխնոլոգիական ինստրուկցիաների նախապատրաստում և վերանայում,
  • Տեխնոլոգիական սխեմաների ստեղծում, նորմատիվային տվյալների մշակում,
  • Նոր արտադրատեսակների տեխնոլոգիական գործընթացների կազմակերպում և փորձարկում,
  • Արտադրությունում իրականացվող տեխնոլոգիական գործընթացների պարբերաբար վերահսկում,
  • Վերադասի կողմից աշխատանքային գործառույթների հետ կապված այլ ծառայողական հանձնարարությունների կատարում:

Գրանդ Քենդիի այլ աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ