Job Description
Երևանի կենտրոնում գտնվող Aviatrans Hotel-ին անհրաժեշտ են բարեհամբույր, պատասխանատվության բարձր զգացումով ընդունարանի աշխատակիցներ՝ ցերեկային և գիշերային հերթափոխի համար:
Պարտականություններ՝
• Դիմավորել և գրանցել հյուրերին
• Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն ընկերության ծառայությունների վերաբերյալ
• Ընդունել և մշակել մուտքային հեռախոսազանգերը
• Կատարել ամրագրումներ
Պահանջներ՝
• Հայերենի, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
• Հաղորդակցվելու գերազանց ունակություն
• Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր չէ: Պարտադիր է պատասխանատվության բարձր զգացումը և սովորելու ցանկությունը: Կարող են դիմել նաև ուսանողները:
Հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել marketing@hotelaviatrans.am էլ.հասցեին: