Job Description
Աշխատանքի նկարագրություն
Գրանդ Քենդի ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում մարդկանց՝ փականագործ–կարգավորողի թափուր հաստիքները զբաղեցնելու նպատակով.
Կարո՞ղ եք դիմել ընկերություն կամ դիմել
010-44-63-34, 010-44-63-83 հեռախոսահամարներով:
էլ. հասցեն՝ staff@grandcandy.am
Աշխատանքային պարտականություններ (ոչ պարտադիր)
1. Ըստ տրված նմուշի կամ գծագրի տվյալ պահեստամասի հավաքում,
2. Կոնստրուկցիաների, սարքավորումների մոնտաժային աշխատանքների կատարում և կարգավորում,
3. Սարքավորումների հանգուցային ապամոնտաժում, նորոգում, մոնտաժում և կարգաբերում,
4. Տակելաժային աշխատանքների կատարում,
5. Հաստոցների յուղման, սարքինության համակարգին հետևում,
6. Հաստոցների ընթացիկ, միջին և կապիտալ վերանորոգում,
7. Սարքավորումների շահագործման, տեխ. անվտանգության, հակահրդեհային անվտանգության, արտադրական սանիտարիայի և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանում,
8. Վերադասի կողմից տրված աշխատանքային գործառույթների հետ կապված այլ ծառայողական հանձնարարությունների կատարում:
Անհրաժեշտ հմտություններ (ոչ պարտադիր)
– Մասնագիտական կրթություն,
-Մեխանիկական սարքավորումների կառուցվածքի իմացություն,
-Գործիքներից ճիշտ օգտվելու հմտություն,
-Չափումներ կատարելու ճշտություն,
-Վերանորոգման և հավաքման փորձ,
-Ֆիզիկական դիմացկունություն,
-Թիմում աշխատելու ունեկաություն։