Job Description
“Կորպորատիվ հաճախորդների վաճառքի պատասխանատու” աշխատանքի նպատակն է զարգացնել և կառավարել հաճախորդների համապատասխան բազան՝ հիմնականում B2B ոլորտի շահավետ եկամտային թիրախները ավելացնելու և գերազանցելու համար, ինչպես նաև մշտապես հետևել, կանխատեսել և ընդառաջ գնալ կարևորագույն հաճախորդների կարիքներին:
Հիմնական գործառույթները
- Համապատասխան գործիքների կիրառմամբ կառավարել և զարգացնել առկա ու պոտենցիալ հաճախորդների բազան և մաքսիմումի հասցնել շահավետ եկամտի աճը:
- Միջնորդել Օպերացիոն բաժինների և հաճախորդների կապը՝ այսպիսով ապահովելով հաճախորդների սպասարկման հարմարավետությունը:
- Կառավարել, մոտիվացնել և զարգացնել հաճախորդների բազան՝ ապահովելով առավել արդյունավետություն և հետևել, որպեսզի հաճախորդների սպասարկման ծրագրերը ներդրվեն ճշգրտորեն:
- Աշխուժացնել և առավելի հասցնել հաճախորդների համապատասխան բազայի վրա տարվող աշխատանքը:
- Ապահովել DHL-ի տարածքային և տեղային պրոցեսների ու ընթացակարգերի կիրառումը:
- Ապահովել, որպեսզի վաճառքի թիմի և հաճախորդների սպասարկման DHL-ի բոլոր չափանիշներն ներդրվեն ու գործածվեն համապատասխանաբար:
Աշխատանքի բնույթն ու շրջանակները
Կորպորատիվ հաճախորդների վաճառքի պատասխանատուն հիմնական միջնորդ օղակի գործառույթ է իրականացնելու DHL-ի և կազմակերպության կորպորատիվ հաճախորդների միջև: Նա պետք է մշտապես կապ պահպանի Հաճախորդների hետ համապատասխան վաճարքի թիրախներին հասնելու համար:
Գիտելիքներ, հմտություններ և աշխատանքային փորձ
- Կորպորատիվ վաճառքի հմտություններ
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Վաճառքի թիմում աշխատելու հմտություն
- Կենտրոնացված հաճախորդների կարիքների վրա
- Շփվող և Նպատակասլաց
- Ամենօրյա աշխատանքում սովորելու ունակություն
- Ինտենսիվ ուսուցողական և վերապատրաստման ծրագրերին մասնակցելու ցանկություն
Դիմելու վերջնաժամկետ՝ 01 Սեպտեմբեր, 2022 թ
Վարձատրություն՝ մրցակցային, հիմնված փորձի վրա
Դիմելու պրոցեդուրան. Բոլոր հետաքրքրված և որոկավորված թեկնածուները կարող են ուղարկել իրենց նկարով CV-ները Hunan.Asatryan@dhl.com էլ. հասցեով: Խնդրում ենք նշել “Կորպորատիվ վաճառքի պատասխանատու/Sales executive” վերնագիր դաշտում: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
DHL – ի մասին
DHL-ը միջազգային սուրհանդակային ծառայությունների և լոգիստիկայի ոլորտում առաջատարն է, որը մասնագիտացել է նորարար և անհատականացված լուծումներ առաջարկելու մեջ՝ մեկ ընդհանուր աղբյուրից: DHL- ի միջազգային ցանցն իր մեջ ներառում է ավելի քան 220 երկրներ և տարածաշրջաններ: 285,000 աշխատակիցներ մշտապես ջանում են հաճախորդների սպասելիքները արդարացնել և գերազանցել իրենց մատուցած արագ և վստահելի ծառայության շնորհիվ: Ցանցը սպասարկվում է DHL-ի սեփական ավիատորմի միջոցով, որը ներառում է 254 ինքնաթիռ, ինչպես նաև համագործակցում է ավելի քան 170 կոմերցիոն ավիաընկերությունների հետ: Շնորհիվ իր զարգացած միջազգային ցանցի, DHL-ը ներկա է շատ ավելի երկրներում, քան որևէ այլ նմանատիպ ընկերություն: Սրանք դեռ ուղղակի թվեր են, բայց հաճախորդների վստահությունն ուղղված է համախմբված թիմի աշխատանքին և լոգիստիկայի անկրկնելի լուծումներին: հայկական շուկայում մենք արդեն 32 տարվա փորձ ունենք, որը ամենաերկարն է շուկայում: Բոլոր աշխատակիցները վերապատրաստվել են եվրոպական կենտրոններում հաճախորդների սպասարկման, վաճառքի և այլ ոլորտներում: