Օպերատոր / Վաճառքի մենեջեր — AYA TECH

Application ends: October 17, 2026
Apply Now

Apply for this job

Upload CV (doc, docx, pdf)

Job Description

**AYA TECH-ը փնտրում է աղջիկ՝ օպերատորի և վաճառքի մենեջերի հաստիքի համար։**

Փնտրում ենք ակտիվ, շփվող և պատասխանատու աղջկա, որը կզբաղվի ընկերության հաճախորդների հետ կապով, զանգերի և հաղորդագրությունների սպասարկմամբ և աստիճանաբար կվերցնի նաև վաճառքի ուղղությունը։

Հիմնական պարտականություններ

* Պատասխանել ընկերության բոլոր մուտքային զանգերին։
* Պատասխանել հաճախորդների հաղորդագրություններին և աշխատել մեսենջերներում։
* Աշխատել հաճախորդների և աշխատանքային խմբերի հետ։
* Ընդունել և ֆիլտրել բոլոր հարցումները։
* Կարևոր հարցերը և հնարավոր հաճախորդներին փոխանցել ղեկավարությանը։
* Հաճախորդներին ներկայացնել AYA TECH-ի ապրանքներն ու ծառայությունները։
* Հետևել հաճախորդների դիմումներին և պահպանել կապը նրանց հետ։
* Վարել հաճախորդների բազան։
* Աստիճանաբար զբաղվել **խաղային պանելների և այլ սարքավորումների վաճառքով**։
* Փնտրել նոր հաճախորդներ և կապ հաստատել պոտենցիալ գնորդների հետ։
* Հաճախորդին ուղեկցել առաջին կապից մինչև գործարքի ավարտը։
* Կատարել ընկերության ընթացիկ կազմակերպչական և հաճախորդների հետ կապված այլ առաջադրանքներ։

Աշխատավարձ և բոնուսներ

* **Ֆիքսված աշխատավարձ՝ 160,000 ֏-ից։**
* **Լրացուցիչ տոկոս վաճառքներից։**
* Վաճառքների ավելացման հետ միասին աճում է նաև աշխատակցի եկամուտը։

### Մեր պահանջները

Փնտրում ենք աղջկա, ով՝

* ունի լավ հաղորդակցման հմտություններ,
* հաճույքով շփվում է մարդկանց հետ,
* պատասխանատու է և արագ արձագանքում է հաճախորդներին,
* ակտիվ է և նախաձեռնող,
* չի վախենում վաճառքից,
* ցանկանում է սովորել և զարգանալ,
* կարողանում է ինքնուրույն կազմակերպել իր աշխատանքը,
* տիրապետում է **հայերեն և ռուսերեն լեզուներին**,
* անգլերենի իմացությունը կլինի առավելություն։

### Ինչ ենք առաջարկում

* **160,000 ֏+ ֆիքսված աշխատավարձ։**
* Տոկոս վաճառքներից։
* Աշխատանքի ընթացքում ուսուցում։
* Արտադրանքի և վաճառքի ոլորտում զարգանալու հնարավորություն։
* Մասնագիտական աճ։
* Աշխատանք զարգացող տեխնոլոգիական ընկերությունում։

**Մեզ անհրաժեշտ է ոչ միայն օպերատոր, այլ ակտիվ և շփվող աղջիկ, որը ժամանակի ընթացքում կդառնա AYA TECH-ի հաճախորդների սպասարկման և վաճառքի լիարժեք մասնագետ։**