Օնլայն Խաղավար

November 17, 2023
Urgent

Job Description

Evolution-ը հիմնադրվել է 2006թ․ և այսօր առցանց խաղերի նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարն է։ 20-ից ավելի քաղաքներում Evolution-ի գործունեությունն ապահովում են ավելի քան 80 ազգությունների շուրջ 10 000 աշխատակիցներ (EVOlutioneers): Ընկերությունը 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է:

Օնլայն Խաղավար Աշխատանքի Նկարագիր`

Կարիերան միջազգային ընկերությունում սկսելու հնարավորություն միշտ չի տրվում, առավել ևս՝ աշխատանքային փորձի բացակայությամբ։ #Evolution-ը այն վայրն է, որտեղից կարող եք սկսել Ձեր ուղին։

Որպես Օնլայն Խաղավար ՝ Ձեր ճամփորդությունը մեզ հետ կսկսվի Էվոլյուշն Ակադեմիայում, որտեղ կսովորեք աշխատանքի հիմունքները, այնուհետ Ձեր բարձր կատարողականությամբ կփայլեք Երևանի մեր գերժամանակակից հեռարձակման ստուդիայում:

Դուք աշխատելու եք մի միջավայրում, ուր Ձեր անհատականությունը առանցքային դեր պետք է խաղա, հատկապես՝ տեսախցիկի առջև կենդանի խաղեր վարելիս։ Ուղիղ հեռարձակմամբ` Դուք ողջունելու եք մասնակիցներին օնլայն խաղասեղանների շուրջ․ խաղացողները լինելու են համակարգիչներից, պլանշետներից և սմարթֆոններից այն կողմ: Համոզվելով, որ խաղի սկսելու համար բոլոր կանոնները պահպանված են, Դուք պտտելու եք գնդակը, բաժանելու եք քարտերը և հայտարարելու եք արդյունքները:

Պարտականություններ`

– վարել խաղը` համաձայն էկրանին արտացոլված հրահանգների,
– հաղորդակցվել աշխարհի տարբեր երկրների մեր օգտատերերի հետ:

Պահանջներ`

– անգլերեն լեզվի լավ իմացություն,
– աշխատանքին դրական տրամադրվածություն,
– պատասխանատվություն և նվիրվածություն թե՛ աշխատանքի, թե՛ գործընկերների հանդեպ:

Արտոնություններ`

– մրցակցային աշխատավարձ,
– մեր կողմից վճարվող ուսուցում մեր Ակադեմիայում,
– մեր կողմից վճարվող ընդմիջման ժամանակահատված,
– անգլերենի անվճար դասընթացներ;
– մարզադահլիճով և ճաշարանով համալրված աշխատավայր,
– աշխատանքային ճկուն գրաֆիկ,
– գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն,
– մասնագիտական ​​և անհատական ​​զարգացման հնարավորություններ` փորձի փոխանակման օրեր, դիմահարդարման դասընթացներ և այլն,
– կարիերայի աճի հնարավորություն,
– նախնական աշխատանքային փորձի անհրաժեշտության բացակայություն,
– Ձեր կողմից նոր աշխատակիցների առաջադրման դեպքում պարգևավճարներ,
– առողջության ապահովագրության փաթեթ,
– արտոնության քարտ,
– անսահմանափակ հասանելիություն աշխարհի ամենամեծ էլեկտրոնային և աուդիո գրքերի հրատարակչին՝ Bookboon-ին (էլ․ գրքեր, փոդքաստներ, վիրտուալ live դասասենյակներ, առցանց դասընթացներ և այլն)։

Location

Photos

Video