Job Description
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Իրավագիտության մագիստրոսական (LL.M) ծրագիր Չիկագոյում (Իլլինոյս նահանգ, ԱՄՆ) 75% և 100% կրթաթոշակի տրամադրմամբ
Չիկագո-Քենթ իրավագիտության համալսարանը, Իլինոյս Տեխնոլոգիա-ԱՄՆ-ում գործող բարձր վարկանիշ ունեցող իրավաբանական քոլեջը Ամերիկյան իրավունքի դպրոցի (SAl) հետ միասին հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրեր իրավաբանների, փաստաբանների և իրավագիտության բակալավրիատի վերջին կուրսի ուսանողների համար` 75% և 100% ուսման կրթաթոշակների տրամադրմամբ: Մասնավորապես.
- Ամերիկյան իրավունքի դպրոցի (SAL) ծրագիր /Թբիլիսիում, Վրաստանում/
- 10 պարտադիր դասընթացներ 2023թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին տասը մագիստրոսական (M) կրեդիտներով,
- Կրթությունն առցանց (online) և հիբրիդ եղանակով,
- Դասընթացները կիրականացվեն հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի) ամիսը մեկ անգամ,
- Բոլոր դասախոսները Չիկագո-Քենթ համալսարանից են,
- TOEFL-ի կամ IELTS-ի քննություն չի պահանջվում,
- Ներառված է 1 ամսվա ինտենսիվ իրավական անգլերենի դասընթաց,
- ԱԻԴ ծրագրի ուսման վարձը սկզբնական կազմում է 7 900 ԱՄՆ դոլար, թեև սահմանված են արժանիքների վրա հիմնված կրթաթոշակներ և ոսւման վարձի աջակցություն: Կրթաթոշակների և ուսման վարձի աջակցությունից հետո 2023 ուսումնական տարվա ԱԻԴ ծրագրի ուսման վարձը կազմում է 6 500ԱՄՆ դոլար:
Դիմումների ընդունման վերջանաժամկետն է 10.12.2022թվականը:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Պահանջվող փաստաթղթերն են.
- Ինքնակենսագրություն (CV) անգլերեն լեզվով, որտեղ նշված կլինի դիմողին դրական բնութագրող թվով 2 անձանց (recommenders) անունները և կոնտակտային տվյալները,
- Դիպլոմ(ներ)ի կամ համալսարանի կողմից տրված տեղեկանքի պատճենը,
- Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Ուղարկիր փաստաթղթերը հետևյալ էլեկտրոնային հասցեներին.
Կամ կարող ես լրացնել առցանց (Online) դիմումի ձևը:
- Մագիստրոսական (LL.M) ծրագիր Չիկագո-Քենթում (Իլլինոյս նահանգ, ԱՄՆ)
- ԱԻԴ ծրագրի շրջանավարտը շարունաում է մեկ կիսամյակ ուսումը Չիկագո-Քենթում ստանալով մագիստրոսական կրթական աստիճան ԱՄՆ, Միջազգային և Անդրազգային Իրավունք մասնագիտությամբ,
- Մագիստրոսական ծրագիրը դատավարական փաստաբանություն, միջազգային մտավոր սեփականության իրավունք, համաշխարհային բիզնեսի և Ֆինանսական ծառայությունների իրավունք, իրավական նորարարություն ու տեխնոլոգիա ուղղվածություններով պահանջում է երկու կիսամյակ կրթություն,
- Մագիստրոսական (LL.M) կիսամյակի համար ԱԻԴ ծրագրի շրջանավարտները ժամանում են Չիկագո-Քենթ, Իլլինոյս նահանգ, ԱՄՆ,
- Նախքան ԱՄՆ մեկնելը, ԱԻԴ ծրագրի դիմորդները կուղորդվեն մագիստրոսական ծրագրի դիմումի և ԱՄՆ վիզայի ընթացակարգի և Չիկագոյում, Իլլինոյս նահանգ, ԱՄՆ բնակության համար,
- ԱԻԴ ծրագրի շրջանավարտներն ազատվում են TOEFL-ի կամ IELTS-ի քննությունից,
- 75% կրթաթոշակը երաշխավորվում է ԱԻԴ ծրագրի բոլոր շրջանավարտների համար,
- 100% կրթաթոշակը տրամադրվում է միայն ԱԻԴ ծրագրի այն շրջանավարտներին, ովքեր ապահովել են 3.8. ՄՈԳ (GPA 3.8),
- Մագիստրոսական ծրագրի ուսման վարձը Չիկագո-Քենթում ԱԻԴ ծրագրի շրջանավարտների համար կկազմի.
- 10,000 ԱՄՆ դոլար (կվճարվի մի քանի մասնաբաժիններով) 43,000 ԱՄՆ դոլար ստանդարտ ուսման վարձի փոխարեն,
- 7,250 ԱՄՆ դոլար (կվճարվի մի քանի մասնաբաժիններով) երկրորդ ընտրովի կիսամյակի համար:
- ԱՄՆ-ում ուսումնական հաստատության ներսում և դրանից դուրս աշխատելու հնարավորություն,
- Մագիստրոսական կիսամյակը կարող է շարունակվել ԱԻԴ ծրագիրն ավարտելուց անմիջապես հետո կամ ցանկացած կիսամյակ ԱԻԴ-ն ավարտելուց հետո երեք ուսումնական տարիների ընթացքում,
- Չիկագո-Քենթում երկու կիսամյակ սովորելը թույլ է տալիս մուտք գործել OPT ԱՄՆ-ում (12 ամսյա հետուսումնական աշխատանքի թույլտվություն),
- Ուսումն ու աշխատանքը համատեղելու հնարավորություն LL.M-ի ընթացքում, այսինքն` երկու տարի,
- Երկու կիսամյակ Չիկագո-Քենթում սովորելու ընթացքում շրջանավարտները կարող են մասնակցել փաստաբանների որակավորման քննությունների (BAR exam) Նյու Յորքում կամ ԱՄՆ այլ նահանգներում,
- Չիկագո-Քենթն առաջարկում է փաստաբանների պատրաստման BARBRI-ի կողմից մշակված դասընթաց` փաստաբանների պատրաստության վերանայման նիստերի շարք` առանցքային առարկաների և փաստաբանական քննությունների ռազմավարությունների վերաբերյալ,
- Չիկագո-Քենթն ունի աշխարհի լավագույն տեղակայումը-Չիկագո-Քենթը տեղակայաված է Չիկագոյի սրտում, որն համարվում է աշխարհում լավագույն իրավական և ֆինանսական շուկաներից մեկը,
- Չիկագո-Քենթի միջազգային վարկանիշը (Rankings).
- 1-ին տեղում (Top 1) Մտավոր սեփականության իրավունքի ոլորտում
- 2-րդ տեղում (Top 2) Իրավական նորարարություն ու տեխնոլոգիա իրավունքի ոլորտում,
- 4-րդ տեղում (Top 4) Դատավարական փաստաբանություն իրավունքի ոլորտում,
- 17-րդ տեղում (Top 17) Իրավաբանական գրավոր խոսք իրավունքի ոլորտում,
- 3-րդ տեղը Չիկագո-Քենթում,
- Չիկագո-Քենթի շրջանավարտների զբաղվածության վիճակագրություն.
- 2% ուսումն ավարտելուց անմիջապես հետո,
- 7% ուսումն ավարտելուց հետո 9 ամիսների ընթացքում:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեր պաշտոնական ներկայացուցիչների հետ Viber-ի, WhatsApp-ի, կամ ուղիղ կապի միջոցով.
+374 98 79 16 16
+374 77 07 62 62
+374 98 08 62 62
+995 577 97 40 01
+995 577 77 40 30
Կամ ուղարկել ձեր հարցերը և ստացել մանրամասն կողմնորոշում էլեկտրոնային փոստի միջոցով.