Job Description
Մենք փնտրում ենք ակտիվ և կրեատիվ մտածելակերպով խորհրդատու վաճառողների մանր կենցաղային տեխնիկայի բաժնում աշխատելու համար
Պարտականություններ՝
- Հաճախորդների պահանջների բացահայտում
- Կենցաղային տեխնիկայի ներկայացում և խորհրդատվություն
- Ապրանքների վերաբերյալ հավելյալ ինֆորմացիայի տրամադրում՝ ապառիկի ձևակերպում, զեղչային համակարգ, ապրանքի խնամք
- Վաճառասրահում գործող ակցիաների ներկայացում
- Վաճառասրահում ապրանքների ճիշտ դասավորվածության և մաքրության ապահովում
- Գնապիտակների և ապրանքների մասին տեղեկատվության առկայության ապահովում համապատասխան ապրանքի կողքին
- Հաճախորդների հարցերին սպառիչ պատասխանների տրամադրում
Որակավորումներ՝
- Միջին մասնագիտական կրթություն
- Աշխատանքային փորձ համանման ոլորտում
- Հայերեն, ռուսերեն լեզուների վարժ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Բարեհամբույր և սիրալիր մոտեցում հաճախորդներին
- Ինֆորմացիան հստակ և պարզ փոխանցելու կարողություն
- Ճկուն և կրեատիվ մտածելակերպ
⏰Աշխատաժամեր-Մեկ օր 10։00-18։00, հաջորդ օրը 14։00-22։00։
📆Աշխատանքային շաբաթ-6 օրյա
👉Դիմելու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրական hr@zigzag.am էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Խորհրդատու վաճառող /Մանր կենցաղային տեխնիկա»։
Խնդրում ենք նշել, որ հայտարարությանը տեղեկացել եք Jobs.am կայքից