Job Description
Ashley ամերիկյան կահույքի սրահին անհրաժեշտ է խորհրդատու վաճառող։
Վարձատրությունը՝ Աշխատավարձ+բոնուս
Պարտականություններ՝
- Պատասխանատու լինել ապրանքների վաճառքի և հաճախորդների անհատական սպասարկման համար
- Ապրանքի ընտրության հարցում հաճախորդին օգնության տրամադրում
- Խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
- Ապրանքների վաճառքի խթանման ապահովում
- Գովազդվող ապրանքների ներկայացնում, գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին տեղեկատվության տրամադրում
- Գնապիտակների առկայության, նրանց ճիշտ դասավորվածության պահպանում
- Ապրանքների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
- Անհատական պատվերների ձևակերպում
Որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն
- Հաճախորդների հետ հաղորդակցվելու կարողություններ
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
- Կազմակերպչական հմտություններ
- Գերազանց հաղորդակցման հմտություններ ու հարաբերություններ հաստատելու ունակություն
- Խնդիրներ լուծելու կարողություն և հաշվետվություն ներկայացնելու հմտություններ
- Բարձր պատասխանատվության զգացում
Կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) hr@ashleyhome.am էլ. հասցեին