Գործընկերներ

November 21, 2022
Urgent
Application ends: December 4, 2022
Apply Now

Apply for this job

Upload CV (doc, docx, pdf)

Job Description

Կիրակի Զարգացման Հիմնադրամը փնտրում է գործընկերներ արագընթաց դասընթացներ և վերապատրաստումներ կազմակերպելու նպատակով

Նկարագիր՝

 

  • Կիրակի Զարգացման հիմնադրամը փնտրում է գործընկերներ Հայաստանի Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արարատի, Գեղարքունիքի մարզերի խոցելի խմբերի համար դասընթացներ և վերապատրաստումներ կազմակերպելու նպատակով։
  • Դիմորդներից ակնկալվում է դասընթացը նախագծել և իրականացնել Կիրակի թիմի հետ սերտ համագործակցությամբ։

Պլանավորվում է հաջորդ 4 ամիսների ընթացքում անցկացնել 5 դասընթաց հետևյալ ուղղություններով՝

1․ Մուտք առցանց/հեռահար աշխատաշուկա
2․ Հյուրընկալության ռազմավարություն և թվային վերափոխում
3․ Նորարական ջերմոցների կառավարում
4․ Վիզուալ պատմություններ
5․ Ռազմավարական հաղորդակցություն և հետազոտական հմտություններ

Յուրաքանչյուր դասընթացի համար կա հատուկ տեխնիկական առաջադրանք և ակնկալվող արդյունքներ։

Դիմում-հայտերի (առաջարկվող մեթոդաբանություն և մանրամասն բյուջե/գնառաջարկ) ներկայացման վերջնաժակետն է դեկտեմբեր 4-ը:

Դիմելու ընթացակարգը․ հայտադիմումները (հայերեն կամ անգլերեն լեզուներով, մինչև 4 էջ) և մանրամասն գնային առաջարկը պետք է ուղարկել partner@kiraki.org էլեկտրոնային հասցեին։

Յուրաքանչյուր փորձագետ կամ կազմակերպություն կարող է ներկայացնել մեկից ավելի հայտ։