Job Description
«Արաքս» թռչնաֆաբրիկային անհրաժեշտ է Տենդերների գծով մասնագետ
Պարտականություններ՝
- Արդյունավետ կերպով կազմակերպել տենդերներին մասնակցությունը, անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման, ներքին և արտաքին շահառուների հետ հաղորդակցման գործընթացները,
- Իրականացնել շուկայի վերլուծության աշխատանքներ՝ առկա տենդերների մասին հայտարարությունների և առնչվող նորություններին մշտապես տեղյակ լինելու և արձագանքելու համար,
- Գնահատել տենդերների պահանջները՝ նախապատրաստելու համար տենդերին մասնակցության հայտերը՝ հայտարարված կանոններին և օրենսդրության պահանջներին համապատասխան։
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, իրավաբանական կամ այլ հարակից ոլորտում,
- Տենդերների և պայմանագրերի կնքման գործընթացների կազմակերպման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- MS Office (Word, Excel) փաթեթի գերազանց տիրապետում,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր)։
Դիմելու համար խնդրում ենք սեղմել Apply Now կոճակը կամ ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@araxpf.am՝ նշելով Տենդերների գծով մասնագետ-Jobs.am