Job Description
Արաքս Թռչնաֆաբրիկա Ընկերությունն աշխատանքի է հրավիրում կառավարիչ/մենեջերների, ովքեր կկարողանան կազմակերպել արտադրության ճիշտ աշխատանքն ու ընթացքը։
Պարտականություններ՝
- Աշխատել Ընկերության ստորաբաժանման ղեկավարների հետ,
- Կազմակերպել և ղեկավարել արտադրության աշխատանքները,
- Գրանցել ղեկավարներին տրված հանձնարարությունները, հետևել ընթացքին և սահմանված ժամկետներում կատարմանը,
- Գրանցել Ընկերությունում առկա խնդիրները, գտնել լուծումներ և ներկայացնել առաջարկներ,
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ։
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը որպես կառավարիչ ցանկալի է,
- Աշխատասեր և շուտ ըմբռնող,
- Անալիտիկ մտածողություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- MS Office փաթեթի գերազանց տիրապետում , 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Արտադրությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։