About Company

«Զիգզագ»-ը էլեկտրոնիկայի, կենցաղային, խոհանոցային, մոբայլ և համակարգչային, տեխնիկայի, աուդիո և վիդեոտեխնիկայի, կենցաղային ու խոհանոցային այլ պարագաների վաճառասրահների ցանց է:

Ընկերությունը համագործակցում է միջազգային առաջատար արտադրողների հետ և ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում:

«Զիգզագ»-ն առաջարկում է միայն պաշտոնական ապրանք:

«Զիգզագ»-ի առաջին վաճառասրահը բացվել է 1995թ. հուլիսի 12-ին ք. Երևանում՝ Սայաթ-Նովա 20 հասցեում: Այն ուներ ընդամենը 42քմ տարածք և երկու աշխատակից՝ մեկ վաճառող և մեկ գանձապահ: Այդ պահից ի վեր ընկերությունն, առևտրի ծավալների ու հաճախորդների թվի աճով պայմանավորված, ընդլայնվել է ու զարգացրել իր գործունեությունը՝ դառնալով հայկական շուկայի առաջատարներից մեկն իր ոլորտում։

2012 թվականին  առաջինը Հայաստանում և ամբողջ Անդրկովկասում ստեղծեց միջազգային չափանիշներին համապատասխանող ձևաչափով «Զիգզագ» Մեգասթոր, որը բացվեց «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում, ներկայացնելով կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայի վաճառքի նոր ստանդարտներ սպառողին: Իսկ 2016 թվականին հաճախորդների կողմից արդեն սիրված ձևաչափով երկրորդ «Զիգզագ» Մեգասթորը բացվեց ՝ այս անգամ «Երևան Մոլ» զվարճաառևտրային համալիրում:

Այսօր «Զիգզագ»-ը ներկայանում է էլեկտրոնային, կենցաղային և համակարգչային տեխնիկայի թվով 5 վաճառասրահների ցանցով և Սպասարկման կենտրոնով:

Ստեղծման օրվանից ի վեր «Զիգզագ»-ը հավատարիմ է մնում իր՝ «Գնե՛ք որակյալ տեխնիկա», կարգախոսին, դառնալով որակի խորհրդանիշ:

Մեր արժեքներն ու նպատակը
Ընկերության համար առաջին պլանում միշտ հաճախորդն է։ «Զիգզագ»-ի առաքելությունն է հաճախորդի գնումները դարձնել ավելի հարմարավետ և մատուցել լավագույն սպասարկումը։

Ի սկզբանե «Զիգզագ»-ը որդեգրել է բարեխիղճ և բարձրորակ ծառայությունների, շուկայում նորարար էլեկտրոնային, մոբայլ և կենցաղային տեխնիկայի մատուցման սկզբունքները` ձգտելով ապահովել հաճախորդների գոհունակությունը և բարձր պահելով ընկերության արժեքները, թիմային ոգին ու աշխատանքի որակը:

«Զիգզագ»-յան արժեքներն են`

  • Ապահովել որակյալ սպասարկում
  • Լինել հաճախորդամետ
  • Լինել առաջատար
  • Լինել նորարար
  • Բարձր պահել թիմային ոգին
  • Արժևորել մարդկային ռեսուրսը
  • Լինել հասարակության պատասխանատու անդամ

Ընկերությունը միշտ խթանել է ու շարունակում է առաջ մղել Հայաստանի տնտեսությունը՝ միաժամանակ նպաստելով երկրի սոցիալական վիճակի բարելավմանը։ Մենք տարեցտարի ընդլայնվում ենք, ինչը թույլ է տալիս բացել նոր աշխատատեղեր, համագործակցել համաշխարհային ապրանքանիշերի հետ ու բարձրացնել Հայաստանի հեղինակությունը միջազգային հարթակում։

Մեր ծառայությունները
Մեր  Սպասարկման կենտրոնը իրականացնում է կենցաղային ու էլեկտրոնային տեխնիկայի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, տեղադրում և վերանորոգում: Սպասարկման կենտրոնը ավտորիզացված է աշխարհի առաջատար ապրանքանիշերի կողմից:

2020 թվականի մարտից գործում է նաև zigzag.am օնլայն-խանութը, որտեղ կարելի է գնել վաճառասրահներում ներկայացված ամբողջ տեսականին: Հայաստանում արտակարգ դրության ամբողջ ընթացքում «Զիգզագ»-ն իր օնլայն-խանութի միջոցով շարունակեց հաճախորդներին սպասարկել նույն որակով։

«Զիգզագ»-ը կենցաղային տեխնիկայի ինտերնետ-առևտրի առաջատարներից մեկն է Հայաստանում։ Ընկերությունն իրականացնում է առաքում Հայաստանի ողջ տարածքում հաճախորդի համար հարմար սակագներով:

Մեր վաճառասրահներում ներկայացված են համաշխարհային ճանաչում ունեցող 300-ից ավելի ապրանքանիշեր` Apple, Samsung, Sony, Bosch, Miele, Panasonic, Philips, Mitsubishi Heavy Industries, Xiaomi, JBL, Liebherr, Indesit, Ariston և այլն:

Ընկերությունում ներկայացված է նաև մի շարք ապրանքանիշերի (Bosch, Indesit, Panasonic, Blaupunkt, Haier և այլն) էքսկլյուզիվ արտադրանք։

Իսկ իր հաճախորդներին ապառիկ գնումներ կատարելու հնարավորություն ընձեռելու նպատակով ընկերությունը համագործակցում է մի շարք առաջատար բանկերի հետ, ինչը հնարավորություն է տալիս առաջարկել տարբեր ճկուն և շահավետ պայմաններ:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.zigzag.am

 

Video