
Vivaro Media
FeaturedAbout Company
Ընկերությունը հանրությանը ներկայացնում է ոչ միայն հայկական սպորտը, այլև հավատարիմ մնալով հավակնոտ ծրագրեր իրականացնելու իր առաքելությանը, ցուցադրում է ամենահայտնի մարզաձևերի նշանակալի խաղերն ու մրցաշարերը։
Մենք ցույց ենք տալիս հաջողակ մարդկանց և նրանց, ովքեր չեն վախենում ձախողումներից։ Մենք հորդորում ենք պայքարել և չհանձնվել, հաղթանակել և շարունակել նվաճել նոր բարձունքներ: Մենք լուսաբանում ենք մեծագույններին և պատմում նրանց մասին, ովքեր ձգտում են դառնալ լավագույնը։
Մեր առաքելությունն է դառնալ Հայաստանի առաջատար սպորտային հեռուստաալիքը և հեռարձակողը՝ հայկական
և համաշխարհային սպորտը հասանելի դարձնելով բոլորին ցանկացած գաջեթով: Մենք շարունակելու ենք նպաստել հայկական սպորտի զարգացմանը և աջակցելու ենք հայ մարզիկներին՝ խրախուսելով երիտասարդ սերնդին զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով և վարել առողջ ապրելակերպ։