About Company

Պրեմիում Կրեդիտ ՈՒՎԿ առաքելությունն է՝ միկրո, մանր և միջին ձեռնարկատիրական գործունեության խթանմամբ նպաստել տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Հատուկ ուշադրության է արժանանալու գյուղական համայնքներում վարկավորման ծավալների աճը, որը, ինչ խոսք, հանդիսանալու է գյուղատնտեսության զարկերակներից մեկը։

Պրեմիում Կրեդիտ ՈՒՎԿ-ն, իր առաքելության նպատակներից ելնելով, իրականացնելու է՝

  • ոսկու գրավադրմամբ սպառողական վարկերի տրամադրում,
  • ավտոմեքենայի, անշարժ գույքի ձեռքբերման և հիփոթեքային (վերանորոգման) վարկերի տրամադրում,
  • գյուղատնտեսական վարկերի տրամադրում,
  • անշարժ և շարժական գույքի գրավով այլ սպառողական վարկերի տրամադրում,
  • արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ,
  • պետական արժեթղթերի առք և վաճառք, ինչպես նաև ռեպո, հակադարձ ռեպո գործարքների կնքում,
  • երաշխիքների տրամադրում,
  • վարկային կազմակերպություններին բնորոշ և թույլատրելի այլ գործունեություն:

 

«Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 07.07.2017թ․-ին ՀՀ կենտրոնական բանկում գրանցված (լիցենզիա` թիվ 43, գրանցման կոդ` 64300) դինամիկ զարգացող ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց: Կազմակերպության իրավաբանական և գործունեության հասցեն է ք.Երևան, 0010, Բուզանդի 1/3 փող., շինություններ 1 և 2:

Բոլոր հայտարարությունները

Մեր կազմակերպությունը նախատեսում է ունենալ տարածքային ստորաբաժանումների լայն ցանց՝ հաճախորդների ավելի լայն զանգվածներին իր ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով։

Նախատեսվում է ստեղծել մասնաճյուղեր Հայաստանի Հանրապետության մարզկենտրոններում հաճախորդների թվի տարեցտարի աճը սպասարկելու համար։

Առաջարկվող ֆինանսական գործառնությունները կատարվելու են ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով՝
գործող օրենսդրությանը համապատասխան։

Յուրաքանչյուր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ապահովված է բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներով։

Առանձնակի ուշադրություն է դարձվելու հաճախորդների արագ և որակյալ սպասարկմանը։

Մեր կազմակերպության հաճախորդներից ստացված գրավոր բողոքները արժանանալու են համապատասխան մասնաճյուղի կառավարիչի ուշադրությանը, որն էլ իր հերթին բողոքը կներկայացնի նաև գործադիր տնօրենին։

Անհրաժեշտության դեպքում ղեկավարությունը հանդիպելու է հաճախորդի հետ՝ խնդրին մանրամասն ծանոթանալու նպատակով։

Բոլոր աշխատողներից պահանջվելու է պահպանել էթիկայի բարձր նորմեր, որոնք կվերաբերվեն ինչպես հագուստին և արտաքին տեսքին, այնպես էլ գործընկերների և հաճախորդների հետ հարաբերություններին։