Ռիսկերի կառավարման բաժնի աշխատակից

March 24, 2022
Urgent
Application deadline closed.

Job Description

Ռիսկերի կառավարման մասնագետը իրականացնում է Վարկային կազմակերպության մասնաճյուղում/մասնաճյուղերում և այլ վաճառքի կետերում վարկերի տրամադրման գործընթացի ընթացքում պահանջվող փաստաթղթերի ստուգում, այլ տեղեկատվական աղբյուրների միջոցով համապատասխանության ստուգում, ռիսկերի գնահատում, կարծիքի տրամադրում, իր իրավասությունների շրջանակում հաստատում կամ մերժում

Պարտականություններ՝

  • Կատարել մասնաճյուղերից և այլ վաճառքի կետերից ստացված վարկային փաթեթի վերլուծություն համաձայն ներքին կանոնակարգերի և վարկավորման որոշման կայացում տրված լիազորությունների սահմաններում
  • Վարել կազմակերպության մերժված վարկերի տեղեկատվական բազան
  • Վարել աշխատանքներ սահմանված չափանիշներով վարկերի ավտոմատ հաստատման ուղղությամբ
  • Կատարել ժամկետանց վարկային պորտֆելի վերլուծություն և տալ առաջարկություններ այն ”առողջացնելու” ուղղությամբ


Պահանջներ՝

  • ՀՀ օրենքների՝ Վարկային կազմակերպությունների մասին, Կենտրոնական բանկի մասին, Բանկերի մասին, իմացություն
  • Excel ծրագրի իմացություն
  • ՀԾ-Բանկի իմացություն (ցանկալի)
  • Ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի)
  • Հաղորդակցվելու գերազանց ունակություն
  • Արագ որոշումներ կայացնելու ունակություն

 

Դիմելու համար ինքնակենսագրականը պետք է ուղարկեն h.harutyunyan@credofinance.am էլ հասցեին կամ սեղմել APPLY NOW կոճակը։